Մատչելիության հղումներ

Ավստրիայում Հայաստանի դեսպանությունը կոչ է անում  խուսափել անհարկի տեղաշարժերից


Հակաահաբեկչական գործողություններ Վիեննայում, 3-ը նոյեմբերի, 2020
Հակաահաբեկչական գործողություններ Վիեննայում, 3-ը նոյեմբերի, 2020

Ավստրիայում Հայաստանի դեսպանությունը կոչ է անում լինել առավել զգոն և խուսափել անհարկի տեղաշարժերից։

Դեսպանության հայտարարությունում մասնավորապես ասված է․ - «Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով Վիեննայում ստեղծված իրավիճակը և հակաահաբեկչական գործողությունները, խնդրում ենք լինել առավել զգոն և խուսափել անհարկի տեղաշարժերից՝ հետևելով իշխանությունների ցուցումներին: Անհրաժեշտության դեպքում խնդրում ենք կապ հաստատել դեսպանության հետ»։

Վիեննայի կենտրոնում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում։ Ոչ պաշտոնական տվյալներով կա 7 զոհ:

Ավստրիայի ներքին գործերի նախարար Կարլ Նեհամմերը մամուլին փոխանցել է, որ Վիեննայի կենտրոնական սինագոգին հարող տարածքում մի քանի գրոհայիններ միաժամանակ իրականացրել են առնվազն վեց հարձակումներ:

«Այս պահին ես հաստատում եմ, որ տեղի ունեցածն ահաբեկչություն է»,- ասել է նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG