Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի պնդմամբ` Ադրբեջանը դատարանի որոշումը չի կատարել


Հայաստանի կառավարությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) է ներկայացրել նոր ապացույցներ, որոնք հիմնավորում են Ադրբեջանի կառավարության կողմից եվրոպական դատարանի 39-րդ կանոնի համաձայն այս սեպտեմբերի 29-ի անհապաղ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումը չկատարելը: Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը:

«Կառավարությունը դատարանին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի հոկտեմբերի 30-ին Ժնևում ձեռք բերված համաձայնությունը չկատարելու, ինչպես նաև խաղաղ բնակիչների և քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից կլաստերային և քիմիական տարրեր պարունակող հրկիզող զինատեսակների օգտագործման մասին: Դատարանին է տրամադրվել Մարտունու, Մարտակերտի, Շուշիի, Մատաղիսի, Ասկերանի և Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի ռմբակոծության վերաբերյալ ֆոտո և վիդեո ապացույցներ:

Ավելին, ներկայացվել են նաև հավաստի ապացույցներ Ադրբեջանի կողմից սիրիացի վարձկաններ ներգրավվելու և մարտական գործողություններում նրանց մասնակցության վերաբերյալ: Ադրբեջանը պատասխանատվության կենթարկվի Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի նորմերի խախտումների համար», - ասված է հայտարարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG