Մատչելիության հղումներ

Ըստ Արցախի ՄԻՊ-ի, ԼՂ երեխաները 100 տոկոսով զրկվել են կրթության իրավունքից


Արցախցի փոքրիկները Դիլիջանում
Արցախցի փոքրիկները Դիլիջանում

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Արցախում բազմաթիվ դպրոցներ և մանկապարտեզներ են վնասվել:

Արցախի երեխաները 100 տոկոսով զրկվեն են կրթության իրավունքից:

Ըստ ներկայացված տվյալների, սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 1-ը Արցախում գործող 58 մանկապարտեզից վնասվել է 10-ը, 4 հազար 36 նախադպրոցական տարիքի երեխա զրկվել է կրթության իրավունքից, 220 դպրոցից վնասվել է 61-ը, 23 հազար 978 դպրոցական զրկվել է կրթության իրավունքից։

Հոկտեմբերի 31-ին Ժնևում՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարեցին, որ ղարաբաղյան հակամարտության կողմեր պայմանավորվել են մի քանի անհապաղ քայլի իրականացման շուրջ, այդ թվում` դիտավորությամբ չթիրախավորել խաղաղ բնակչությանն ու ոչ ռազմական օբյեկտները, մասնակցել ռազմի դաշտում մնացած աճյունների փոխանակման աշխատանքներին։

Ադրբեջանական կողմը, ինչպես շեշտում է հայկական կողմը, շարունակում է ռմբահարել խաղաղ բնակավայրերը։ Պաշտոնական Բաքուն ևս պնդում է, որ դիրքերից բացի հրետակոծվել են խաղաղ բնակավայրեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG