Մատչելիության հղումներ

Վարձկանների և ահաբեկիչների ներգրավումը, ըստ Փաշինյանի, պետք է դառնա միջազգային հետաքննության առարկա


10 միլիոն բնակչություն և նավթային ահռելի եկամուտներ ունեցող Ադրբեջանը 2020 թվականի հուլիսից հետո ինքն իրեն խոստովանեց, որ ի վիճակի չէ սեփական ուժերով լուծել իր անվտանգության խնդիրները և դիմեց հազարավոր վարձկանների օգնությանը, ինչի համապարփակ ապացույցներն արդեն ունենք, հայտարարում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վարձկանների և ահաբեկիչների ներգրավումը Արցախի դեմ ծավալված ագրեսիայում սպառնալիք է ոչ միայն Արցախի և Հայաստանի, այլև միջազգային անվտանգությանը, և այս խնդիրը պետք է դառնա միջազգային հետաքննության առարկա», - գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ ադրբեջանական և թուրքական կողմերը հերքում են սիրիացի վարձկան-ահաբեկիչների ներգրավումը մարտական գործողություններում: Հայկական կողմը, սակայն, երեկ արդեն 2-րդ ահաբեկչի գերեվարման մասին հայտնեց` ներկայացնելով հարցաքննությունից որոշ մանրամասներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG