Մատչելիության հղումներ

Արցախի նախագահը վարձկանի գերեվարման մանրամասներ է հայտնում


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այսօրվա հրամանագրով՝ արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատար Վլադիմիր Բալայանի որդին՝ Ալեքսեյ Բալայանը պարգևատրվեց «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։

Հարությունյանն այսօր հանդիպել է Վլադիմիր Բալայանի և Շահեն Մեղրյանի անվան կամավորական ջոկատների ազատամարտիկների հետ:

Արցախի նախագահը նույն ջոկատի կամավորներ Արմեն Բաղունցին, Արթուր Մնացականյանին, Հարութ Խաչատրյանին պարգևատրեց «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։

Իր խոսքում Հարությունյանը, մասնավորապես, նշեց․ - «Խումբը, որոնք առավոտյան շատ շուտ կարողացել են գնալ համարձակության, իհարկե խախտելով ինձ հետ պայմանավորվածությունը, ինչու եմ սա նշում, որովհետև, երբ որ Ալեքսեյ Բալայանն ինձ զանգել և ասել է, որ «առաջներս կան այդ վարձկաններից, մենք ուզում ենք գնալ և ապացույց բերել՝ ի լուր աշխարհի», ես կատեգորիկ արգելել եմ, ասել եմ՝ «ռիսկի չդիմել», իսկ առավոտյան արդեն 7-ի կողմերը կապ է հաստատում և ասում է՝ «մեկին գերել ենք, հնարավորություն ունենք ևս․․․», ասեցի՝ «այդ հնարավորությունն էլ չօգտագործեք, որովհետև ձեր, մեր ամեն մի կյանքը շատ ավելի կարևոր է, քան ցանկացած վարձկան գերելը, թեկուզ տասնապատիկ ավելի վնաս հասցնելը։ Այդ հինգ հոգուն ուզում եմ պարգևատրել, իսկ մնացածներին կպարգևատրենք ընթացքում»։

Արայիկ Հարությունյանը նաև հետմահու Արիության մեդալով պարգևատրեց ջոկատի կամավորականներ Գևորգ Կիրակոսյանին, Մխիթար Գրիգորյանին, Էրիկ Պողոսյանին, Հրայր Ասրյանին, Էդիկ Հայրապետյանին։ «Իսկ մնացածներին արդեն ժամանակ ունենալու ենք», - եզրափակեց Արցախի նախագահը։

Պաշտպանության նախարարությունը երեկ հաղորդեց, որ Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները գերեվարել են ևս մեկ ահաբեկչի։

Հոկտեմբերի 30-ին ևս հայկական կողմը հայտնել էր սիրիացի ահաբեկչի գերեվարման մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG