Մատչելիության հղումներ

Արցախի նախագահը կադրային փոփոխություններ է կատարել


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, արխիվ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, արխիվ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այսօրվա հրամանագրով՝ Լևոն Գրիգորյանն ազատվել է էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից։

Ըստ ԼՂ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության, Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի պարտականությունները ժամանակավորապես վերապահվել են նախարարի տեղակալ Արմեն Թովմասյանին:

Արայիկ Հարությունյանի մեկ այլ հրամանագրով՝ վաղաժամկետ դադարեցվել են Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Միրզոյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG