Մատչելիության հղումներ

«Ադրբեջանը կգնա մինչև վերջ, եթե ղարաբաղյան հարցը արագորեն չլուծվի բանակցային սեղանի շուրջ», հայտարարում է Ալիևը


«Ադրբեջանը կգնա մինչև վերջ, եթե ղարաբաղյան հարցը արագորեն չլուծվի բանակցային սեղանի շուրջ»,- այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահը Թուրքիայի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո։ Չավուշօղլուն Բաքու է ժամանել այսօր առավոտյան, իր խոսքով՝ Անկարայի անվերապահ աջակցությունը վերահաստատելու. - «Ես եկել եմ մեր նախագահի հանձնարարությամբ, նա ինձ առաջադրանք է տվել միայնակ չթողնել մեր եղբայրական երկիրը այս գործընթացում, պարբերաբար այցելել Բաքու և գործել միահամուռ»։

Ընդ որում, Թուրքիայի արտգործնախարարը տեղեկացրել է, որ իր գործընկերներից շատերն արդեն իսկ գտնվում են Բաքվում, առաջիկայում էլ կայցելի Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

Թուրքիայի արտգործնախարարի այցից առաջ Հայաստանի վարչապետը դիմել էր Ռուսաստանի նախագահին՝ սկսելու խորհրդակցություններ ռազմական փոխօգնության տեսակների ու ծավալների շուրջ։ Օրեր առաջ էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել էր, թե Բաքվի համար ընդունելի է խնդրի կարգավորումը 2+2 ձևաչափով` կողմերի, ինչպես նաև Թուրքիայի և Ռուսաստանի մասնակցությամբ։ «Սա ընդունելի տարբերակ է մեզ համար, քանի որ և Թուրքիան, և Ռուսաստանը մեր հարևան երկրներն են, որոնց հետ սերտ փոխհարաբերություններ ունենք, և երկրներ, որոնք նաև իրար միջև համագործակցության մեծ ներուժ ունեն»,- ասել էր Ալիևը ռուսական «Ինտերֆաքս» գործակալությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG