Մատչելիության հղումներ

Փաշինյանը շեշտում է` ահաբեկիչների ներգրավվածության բացահայտումը չի կարող անհետևանք մնալ


Հիմա արդեն առկա են ամբողջական և համապարփակ ապացույցներ, որ հազարավոր վարձկաններ Սիրիայում հավաքագրվել են, Թուրքիայի կողմից տեղափոխվել Ադրբեջան և ներգրավվել Արցախի դեմ ռազմական ագրեսիայի մեջ, իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` մեկնաբանելով օրեր առաջ գերեվարված ենթադրաբար սիրիացի ահաբեկչի հարցաքննությանը:

«Սա միջազգային հանցավոր ցանց է, և սրա բացահայտումը չի կարող անհետևանք մնալ: Առաջիկայում կլինեն նոր վկայություններ», - հավելել է վարչապետը:

Հոկտեմբերի 30-ին հայկական կողմը հայտնել էր սիրիացի ահաբեկչի գերեվարման մասին: Գլխավոր դատախազության փոխանցմամբ` ձերբակալվել է Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված ահաբեկչական խմբավորման անդամ, սիրիացի վարձկան Մըհըրաբ Մուհամմադ Ալ Շխայիր:

Այսօր ևս մեկ ահաբեկչի գերեվարման մասին տեղեկություն է հաղորդվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG