Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիան 1,3 միլիոն դոլարի ֆինանսական աջակցություն կցուցաբերի ղարաբաղյան պատերազմից տուժածներին


Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը, արխիվ
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը, արխիվ

Մեծ Բրիտանիան մեկ միլիոն ֆունտի (1,3 միլիոն դոլար) ֆինանսական աջակցություն կցուցաբերի ղարաբաղյան պատերազմից տուժածներին, հայտարարել է երկրի արտգործնախարարությունը։

«Միացյալ Թագավորությունը վերստին կոչ է անում հակամարտության բոլոր կողմերին փոխգործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ և բանակցություններ սկսել՝ խնդրի խաղաղ ու քաղաքական լուծման ուղղությամբ», - ընդգծել է արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը։

Պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ Լոնդոնի մարդասիրական օգնության նպատակն է դեղամիջոցներ, պարեն տրամադրել, ինչպես նաև ժամանակավոր կացարաններ ստեղծել՝ տեղահանվածների համար։ Գումարը կփոխանցվի Կարմիր խաչի միջազգային գործակալությանը։

Ավելի վաղ նույն նպատակով Եվրամիությունը 400 հազար եվրո էր հատկացրել, Գերմանիան՝ երկու միլիոն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG