Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2381-ով, բուժվածներինը՝ 1001-ով, գրանցվել է մահվան ևս 41 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2 հազար 381-ով՝ հասնելով 89 հազար 813-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 41 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1001-ով և հասել 55 հազար 317-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 4 հազար 992 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 402 հազար 588-ի:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1341-ի, ևս 367 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 32 հազար 788 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG