Մատչելիության հղումներ

Մնացականյանը և Բայրամովը քննարկել են հոկտեմբերի 10-ին ընդունված հայտարարության կյանքի կոչմանն առնչվող հարցեր


Ժնևում հեկտեմբերի 30-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որն անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ:

Հայաստան արտաքին գործորի նախարարությունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում քննարկել են հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության կյանքի կոչմանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ կրակի դադարեցման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

Նախարար Մնացականյանն նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ միջնորդությամբ ձեռքբերված կրակի դադարեցման շուրջ համաձայնությունների անվերապահ կատարման և կայուն հրադադարի անհապաղ հաստատման անհրաժեշտությունը: Հայաստանի ԱԳ նախարարը ընդգծել է վերիֆիկացիոն մեխանիզմների դերը հրադադարի հաստատման ու պահպանման գործում:

Զոհրաբ Մնացականյանն առանձնահատուկ շեշտել է նաև Արցախի խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման անթույլատրելիությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացի շարունակականությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG