Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը վարակվել է կորոնավիրուսով, Մոսկվա մեկնել չի կարող


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է երկրորդ նախագահի գրասենյակը:

Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա` քննարկելու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր:

«Մոսկվա մեկնելու առաջարկը Ռոբերտ Քոչարյանին արվել է ԼՂՀ 2-րդ և 3-րդ նախագահների կողմից։ Նախագահն ընդունել է այդ առաջարկի նպատակահարմարությունը, սակայն երկրից ելքը հայտնի պատճառով փակ էր նրա համար։ Վարչապետի հետ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի խոսակցությունից հետո դատարանը թույլատրեց նախագահ Քոչարյանին մեկնել երկրից /մինչև նոյեմբերի 7-ը ելքի ժամկետի սահմանափակմամբ/, և նրան վերադարձվեց անձնագիրը։

Ռոբերտ Քոչարյանը մտադրված էր մոտակա օրերին մեկնել Մոսկվա և հանձնեց COVID թեստ, ինչը պարտադիր է Ռուսաստանի Դաշնություն մուտքի համար։ Թեստի պատասխանը դրական էր, ինչը լրիվ անսպասելի էր, քանի որ նա չուներ և մինչ այժմ էլ չունի հիվանդության որևէ ախտանիշ», - ասված է գրասենյակի հաղորդագրության մեջ։

Սա նշանակում է, որ ժամանակավորապես անհնար է դարձել Քոչարյանի Մոսկվա մեկնելը, նա գտնվում է ինքնամեկուսացման մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG