Մատչելիության հղումներ

Արման Թաթոյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի հետ


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։

Մարդու իրավուքների պաշտպանի գրասենյանկը հայտնում է, որ հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը ներկայացրել է փաստեր խաղաղ բնակիչների նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի «վայրագությունների ու հանցագործությունների, այդ թվում՝ արգելված զինատեսակների կիրառության, քաղաքացիական ենթակառուցվածքների ավերածությունների վերաբերյալ»։

Պաշտպանը դեսպանին տեղեկացրել է, որ Հայաստանի բնակչության շրջանում կա 2 սպանված և 2 վիրավոր, ինչպես նաև առկա են վնասված տներ։ Ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի տվյալների՝ Արցախում կա առնվազն 40 սպանված և ավելի քան 120 վիրավոր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG