Մատչելիության հղումներ

Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդում քննարկել է Ղարաբաղի հարցը


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմի Պուտինն այսօր Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է «Եվրոպայում և Լեռնային Ղարաբաղում ողբերգական իրադարձությունները»:

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, ՌԴ Անվտանգության խորհուրդը խստորեն դատապարտել է «ահաբեկչության բոլոր դրսևորումները»:

«Քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում, մասնավորապես՝ զարգացումները Ղարաբաղում», - հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Օրակարգում եղել են նաև ներքին քաղաքականւթյան թեմաներ: Խոհրրդակցությանը մասնակցել եեն վարչապետ Միխայիլ Միշուստինը, խորհրդարանի երկու պալատների ղեկավարներ Վալենտինա Մատվիենկոն և Վյաչեսլավ Վոլոդինը, ԱԽ ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, նախագահի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, պաշտպանության և ներքին գործերի նախարարներ Սերգեյ Շոյգուն և Վլադիմիր Կոլոկոլցևը, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը, բնապահպանության և տրանսպորտի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը:

XS
SM
MD
LG