Մատչելիության հղումներ

Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի խորհրդականի հետ


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, ԱՄՆ նախագահի խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայեն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, ԱՄՆ նախագահի խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայեն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենի հետ՝ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։

Վարչապետն ԱՄՆ նախագահի խորհրդականի ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանը, ոտնահարելով միջազգային հարաբերություններում ընդունված բոլոր նորմերը և անտեսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, երեք անգամ անընդմեջ խախտում է հրադադարի մասին պայմանավորվածությունները, որոնցից վերջինը ձեռք էր բերվել ԱՄՆ մայրաքաղաքում: Փաշինյանը նշել է, որ այդ հարցում Ադրբեջանին սատարում է Թուրքիան, և հնարավոր չէ ապահովել հրադադարի պահպանումը` առանց մատնանշելու, թե որ կողմն է խախտել այն և ովքեր են շահագրգռված պատերազմի շարունակմամբ:

Ամերիկյան կողմը հավաստիացրել է, որ շարունակելու է միջնորդական գործունեությունը հրադադարի հաստատման ուղղությամբ, և կարևորել է հակամարտության մեջ երրորդ ուժերի ներգրավվածության բացառումը, հաղորդում է Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մանրամասները տե՛ս այստեղ

XS
SM
MD
LG