Մատչելիության հղումներ

Արայիկ Հարությունյանը կոչ է անում միանալ Շուշիի պաշտպանությանը


Ինչպես 92 թվականին, երբ սկսվեց մեր հաղթարշավը Շուշիի ազատագրումից, այնպես էլ այսօր մեր հաղթարշավը պայմանավորված է Շուշիի պաշտպանությամբ, քիչ առաջ իր ուղերձում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: «Թշնամին գտնվում է այստեղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, և գերնպատակն է գրավել Շուշին, տիրանալ Շուշիին, ինչպես ասում են` ով տիրում է Շուշիին, տիրում է Արցախին, և ուզում եմ, որ գիտակցենք այս պահը», - նշեց Հարությունյանը` կոչ անելով միավորվել ու միանալ Շուշիի պաշտպանությանը:

Ըստ նրա` ադրբեջանական ուժերը լրջագույն ռազմական ռեսուրս են ներդրել Շուշիի ուղղությամբ. - «Որպես Արցախի գերագույն գլխավոր հրամանատար՝ ևս մեկ անգամ կոչ եմ անում՝ միացե՛ք, միասին պաշտպանենք մեր Շուշին, մեր Արցախը, մեր ազգային արժանապատվությունը», - հորդորեց Արցախի նախագահը` շեշտելով, որ սա ոչ թե խուճապային ելույթ է, այլ հակառակը` ինքը հավատում է հաղթանակին:

XS
SM
MD
LG