Մատչելիության հղումներ

Էրդողանն ու Ալիևը քննարկել են Ղարաբաղում ստեղծված իրավիճակը


Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված կացությունը։ Այս մասին հաղորդում է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։

«Իլհամ Ալիևն Էրդողանին և թուրք ժողովրդին շնորհավորել է թուրքական հանրապետության հիմնադրման 97-րդ տարեդարձի առթիվ», - նշված է հաղորդագրության մեջ։ «Էրդողանը վստահեցրել է Ալիևին, որ Թուրքիան շարունակում է մնալ Ադրբեջանի կողքին», - հաղորդում են թուրքական աղբյուրները։

XS
SM
MD
LG