Մատչելիության հղումներ

Զախարովան շեշտում է` «մերձավորարևելյան զինյալների մասնակցությունը ղարաբաղյան պատերազմին մտահոգում է Մոսկվային»


«Օտարերկրյա զինյալների մասնակցությունը ղարաբաղյան պատերազմին մտահոգում է Մոսկվային», - այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Շարունակվող ռազմական գործողությունները, Մերձավոր Արևելքից ժամանող զինյալների` ռազմական գործողություններին մասնակցության ծավալի աճը խորապես մտահոգում է մեզ։ Զգալիորեն աճել են հակամարտող կողմերի տնտեսությունների և հանրությունների կրած վնասները», - նշել Զախարովան։

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակի պնդմամբ` հակամարտության խաղաղ լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեռնարկած ջանքերի շրջանակներում «այլընտրանք չունի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG