Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն պաշտոնանկ է արել ներքին գործերի նախարարին


Բելառուսի ներքին գործերի արդեն նախկին նախարար Յուրի Կարաև, արխիվ
Բելառուսի ներքին գործերի արդեն նախկին նախարար Յուրի Կարաև, արխիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր պաշտոնանկ է արել ներքին գործերի նախարար Յուրի Կարաևին։ Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Իվան Կուբրակովը, որ մինչ օրս զբաղեցնում էր ներքին գործերի Մինսկի քաղաքային գլխավոր վարչության պետի պաշտոնը։

Արդեն նախկին ներքին գործերի նախարարը նշանակվել է Գրոդնոյի մարզում նախագահի օգնական-տեսուչի նորաստեղծ պաշտոնում։

Բելառուսում օգոստոսին սկիզբ առած հետընտրական ցույցերին զուգահեռ, ընդդիմությունն ու միջազգային իրավապաշտպան կառույցները հենց Կարաևին էին մեղադրում իրավապահների կողմից բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառման հրաման արձակելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG