Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2 հազար 383-ով՝ հասնելով 85 հազար 34-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 29 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 749-ով և հասել 53 հազար 257-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 5 հազար 27 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 392 հազար 660-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1272-ի, ևս 354 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 30 հազար 151 մարդ: