Պատերազմի ընթացքում հարկ վճարողների վարքագիծը էականորեն փոխվել է` նրանք ավելի պարտաճանաչ են դարձել, հաղորդում է Հայաստանի վարչապետը:
«Այսօր աշխատանքային հանդիպում ունեցա ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի հետ և նա մի զարմանալի տեղեկություն հայտնեց։ Պատերազմի ընթացքում հարկ վճարողների վարքագիծը էականորեն փոխվել է։ Չնայած տնտեսական բարդ իրավիճակին, նրանք ավելի պարտաճանաչ են դարձել», - Ֆեյսբուքում գրում է Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով. - «Արդյունքում՝ տարվա կտրվածքով բյուջեի վերանայված պլանի՝ շուրջ 40 մլրդ դրամի գերակատարում ենք սպասում, ինչն այնքան անհրաժեշտ է՝ մանավանդ հիմա»։
Պետության ղեկավարը սա համարում է «մեր հանրության դիմակայունության կարևոր ցուցիչ է, համազգային համախմբման փայլուն օրինակ»։
«Հպարտանում եմ մեր գործարարներով։ Հարգանքներիս հավաստիքը», - գրում է Նիկոլ Փաշինյանը: