Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն բացահայտել է Արցախից Հայաստան անօրինական  ճանապարհով զենք-զինամթերք տեղափոխելու մի շարք դեպքեր


ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) բացահայտել և կանխել է Արցախից Հայաստան
անօրինական ճանապարհով զենք-զինամթերք տեղափոխելու մի շարք դեպքեր:

Համաձայն ԱԱԾ տարածած հաղորդագրության, առանձին դեպքերում ներգրավված են եղել նաև քրեական ենթամշակույթ կրող անձինք, ովքեր համանման քայլեր են ձեռնարկել ռազմական գործողություններին մասնակցող որոշ անձանց միջոցով:

«Կրկին ընդգծելով այս վճռորոշ ժամանակահատվածում հակաօրինական յուրաքանչյուր արարքի անթույլատրելիությունը՝ ամենայն խստությամբ զգուշացնում ենք զերծ մնալ նմանատիպ գործողությունների իրականացումից, որոնք կարող են ուղղակիորեն վնասել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքացիների անվտանգությանը»- ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG