«Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրետակոծվում է Շուշին: Խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և երկու վիրավոր, տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը:
Ստեփանյանի փոխանցմամբ՝ ադրբեջանական զինուժը հարվածներ է հասցրել ղարաբաղյան մի շարք բնակավայրերի ևս:
Ադրբեջանական կողմը, իր հերթին, պնդել է, թե հայկական ուժերը Հայաստանի տարածքից հրազենային կրակ են արձակել ադրբեջանական հինգ շրջանների ուղղությամբ, ինչը Պաշտպանության նախարարության խոսնակը հերքել է:
Շուշան Ստեփանյանը նաև հայտնում է, որ հակամարտության գոտում հայկական կողմին հաջողվել է ոչնչացրել ադրբեջանական հերթական անօդաչու թռչող սարքերը: