Մատչելիության հղումներ

Հրադադարի ձախողումը հիասթափեցրել է նախագահ Թրամփին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, արխիվ

ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, թե Վաշինգտոնում ձեռք բերված հրադադարի ձախողումից հետո բռնությունները Լեռնային Ղարաբաղում հիասթափեցնող են։

Դոնալդ Թրամփը, այդուհանդերձ, հույս է հայտնել, որ երկու կողմերը կկարողանան հարթել խնդիրը, հայտնում է «Ռոյթերզ» գործակալությունը։

«Այո, հիասթափություն է պատճառում, երբ տեսնում ես դա», - ասել է Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հավաքված լրագրողներին։ «Այդպես է լինում, երբ երկրները երկար ժամանակ հակամարտում են։ Նրանք նորից համաձայնության կգան», - հույս է հայտնել ԱՄՆ-ի նախագահը։

XS
SM
MD
LG