Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ինքնամեկուսանում է կորոնավիրուսով վարակված անձնավորության հետ շփումներից հետո, հայտարարել է դաշնության արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Հաղորդվում է, որ նախապես նշանակված բոլոր հանդիպումները հետաձգվում են, թե մինչև երբ, չի հստակեցվում։