Հայաստանի պաշտպանության նախարարությունը և Զինված ուժերի Գլխավոր շտաբը խստորեն դատապարտում են ՀՀ քաղաքական ղեկավարության եւ Զինված ուժերի միջև հակասություններ սերմանելու որոշ քաղաքական շրջանակների փորձերը:
«Առավելևս ռազմական դրության պայմաններում Հայաստանի Զինված ուժերը հավատարիմ են օրենքով նախատեսված աստիճանակարգությանը և շարունակելու են անվերապահորեն կատարել ՀՀ Գերագույն հրամանատարի, Կառավարության և պաշտպանության նախարարի հրամաններն ու որոշումները», - ասված է ՊՆ և ԳՇ հայտարարությունում:
Պաշտպանության նախարարությունը և Զինված ուժերի Գլխավոր շտաբը «քաղաքական և մերձքաղաքական շրջանակներին կոչ են անում զերծ մնալ պառակտիչ հայտարարություններից և գործողություններից»: