Մատչելիության հղումներ

Ռուսական օդուժը Սիրիայի Իդլիբում հինգ տասնյակից ավելի գրոհային է ոչնչացրել


Սիրիա - Զինյալ գրոհայինը Իդլիբ նահանգում, արխիվ
Սիրիա - Զինյալ գրոհայինը Իդլիբ նահանգում, արխիվ

Ռուսական օդուժի ավիահարվածներից երկուշաբթի օրը Սիրիայի Իդլիբում 56 գրոհային է ոչնչացվել, ևս 100-ը վիրավորվել են, հաղորդում է Բրիտանիայում գործող Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը։

Սիրիայում Թուրքիայի աջակցությունը վայելող «Ազգային ազատագրական ճակատի» անդամը «Ֆրանսպրես»-ին ասել է, որ ռուսական ռազմական օդանավերը հարվածել են իրեց դիրքերին, զոհեր կան, բայց կոնկրետ թիվ չի նշվել։

Ըստ իրավապաշտպան կենտրոնի՝ Սիրիայի տարածքի 30 տոկոսը Բաշար ալ-Ասադի կառավարության վերահսկողությունից դուրս է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG