Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 973-ով՝ հասնելով 78 հազար 810-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 16 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 254-ով և հասել 51 հազար 162-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 201 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 379 հազար 541-ի:
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հաղորդում է. - «Պացիենտները եղել են 69 (տղամարդ), 82 (կին), 93 (տղամարդ), 83 (կին), 56 (կին), 70 (կին), 73 (կին), 79 (տղամարդ), 79 (տղամարդ), 74 (կին), 79 (տղամարդ), 93 (կին), 71 (կին), 74 (կին), 84 (կին) և 55 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»։
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1196-ի, ևս 339 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 26 հազար 113 մարդ: