Մատչելիության հղումներ

Միջազգային մամուլը՝ ղարաբաղյան հակամարտության մասին


«Ցեղասպանությունը կրկին պաշարել է «Սև այգին»

The New York Post օրաթերթը հրապարակել է Հայաստանի երրորդ հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի հոդվածը:

«Ռմբակոծվող եկեղեցին 100 տարվա պատմության ակնթարթային պատումն է, այն պարզում է մի ակնհայտ ճշմարտություն՝ քրիստոնյաների կյանքը նորից վտանգված է, ցեղասպանությունը կրկին պաշարել է «Սև այգին», Ադրբեջանը Թուրքիայի հովանավորությամբ է հարձակվել Արցախի վրա», - նշված է Հոդվածում:

«Կարծում եմ՝ այս պատերազմն արագ լուծում չի ունենա», - նշում է Կասպարովը

«Ազատ Ռուսաստանի ֆորում» հարթակում տեղի է ունեցել հանրային քննարկում՝ որի թեման է «Հետխորհրդային տարածքի ականապատված դաշտերը»:

Մասնակիցներից անվանի շախմատիստ և հասարակական գործիչ Գարի Կասպարովի համոզմամբ, Խորհրդային Միությունը միտումնավոր է ստեղծել ազգային հակամարտությունների առաջացման պայմանները. «Ստալինն այդ տարածաշրջանից էր և լավ գիտեր, որ փոքրիկ ազգային ինքնավարությունները տեսականորեն վտանգավոր են, դրա համար էլ անվերջ փոխում էր Կովկասի քարտեզը, ստեղծում էր լարվածության օջախներ, համոզված լինելով, որ ազգերի միջև խոշոր ընդհարումները բոլշևիկյան իշխանության պաշտպանության լրացուցիչ երաշխիք են: 1988-90-ի Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի հայերի ջարդերը ստեղծեցին վիճակ, երբ 1915-ի ցեղասպանության կրկնությունը դարձավ միանգամայն տեսանելի, իսկ պնդումը, թե ազերիները և թուրքերն, իբր տարբեր են ժողովուրդներ են՝ իմաստազուրկ դարձավ»:

Կասպարովն ասում է, թե «մինսկյան գործընթացի» գաղափարի առանցքն այն էր, որ Ղարաբաղի կարգավիճակը լինի ընդունելի բոլոր կողմերի համար, մինչդեռ, այսօր Ալիևն Էրդողանի օգնությամբ փորձում է ուժով գրավել այդ երկրամասը, եթե դա թարգմանենք մարդկային լեզվով, կնշանակի առնվազն հայաթափություն, ուստի, վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդարացի է ասել, որ սա գոյատևման կռիվ է:

«Ես կարծում եմ, այս պատերազմն արագ լուծում չի ունենա, դժվար թե Ալիևը նույնիսկ Էրդողանի օգնությամբ կարողանա գրավել այդ լեռնային շրջանը, ուրեմն կռիվը կշարունակվի, իսկ այնտեղ կա նաև Իրանը, որը շատ մեծ կասկածանքով է հետևում իր հյուսիսային սահմանի մոտ տեղի ունեցող զարգացումներին», - կարծիք է հայտնել Կասպարովը:

Ըստ փորձագետների, Մոսկվայի համար այս պատերազմը չէր կարող անակնկալ լիներ

«Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցներում փորձագետները կարծիք են հայտնում, թե տավուշյան հուլիսյան դեպքերից հետո Մոսկվայի համար այս պատերազմը չէր կարող անակնկալ լիներ, բայց անսպասելի էր դրա ծավալը:

«Կարծում եմ, Կրեմլում շատ անհանգստացած են, և պետք է մտահոգված լինեն ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջան հակամարտության, այլ ամբողջ հետխորհրդային տարածքում՝ Բելառուսից Ղրղըզստան, առաջացած լարվածության կապակցությամբ: Իսկ Ղարաբաղի պահով, համոզված եմ, որ Կրեմլում բավական վախեցած են, չգիտեն, թե ինչ անեն, և հիմա կա վտանգ, որ Թուրքիան է կստանձնի վճռորոշ դերը», - ասել է նախագահ Ջորջ Բուշի օրոք պետքարտուղարի տեղակալ Դեյվիդ Քրամերը:

Լոս Անջելեսում հայերի բողոքի ցույցերի ընթացքում Իսրայելը համեմատվել է նացիստական Գերմանիայի հետ, գրում է Jewish Journal-ը

Կալիֆորնիայում հրեաների համար անգլերեն լույս տեսնող Jewish Journal պարբերականը գրում է, որ Լոս Անջելեսում հայերի բողոքի ցույցերի ընթացքում Իսրայելը համեմատվել է նացիստական Գերմանիայի հետ: Երիտասարդ դաշնակցականները հավաքվել են Արևմտյան Լոս Անջելեսում Իսրայելի հյուպատոսարանի մոտ և պաստառներով ու կարգախոսներով դատապարտել են Իսրայելի կողմից զենքի տրամադրումն Ադրբեջանին:

Հոդվածի հեղինակը՝ ծագումով Ադրբեջանից, պնդում է, որ հայերը հակասեմիթականներ են, իսկ Ադրբեջանը պայքարում է սեփական տարածքը վերադարձնելու համար:

«Էրդողանն ամբողջ տարվա ընթացքում նվաստացնում է Պուտինին», գրում է Business Insider-ը

Business Insider-ը գրում է, թե Էրդողանն ամբողջ տարվա ընթացքում նվաստացնում է Պուտինին: Թուրքիան սատարում է Ադրբեջանին, իսկ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է:

«Ավելի Պուտին, քան Պուտինը» վերնագրած հոդվածում Միթչ Պրոտերոն նշում է, որ Էրդողանը հենց Պուտինի գործելաոճն է կրկնօրինակում:

«Սիրիայում և Լիբիայում Անկարան չի խուսանավել Մոսկվայի հետ հնարավոր լարվածությունից: Հաջողություններն այդ երկրներում Էրդողանին տվել են ուժերը նաև Անդրկովկասում փորձելու առիթ: Մինչդեռ, ռուսներն ազատ չեն, նրանք Ադրբեջանի հետ էլ են բարեկամ: Դե իսկ Էրդողանը Պուտինի պես այն մարդկանցից է, ովքեր թքած ունեն աշխարհի կարծիքի վրա, դրա համար էլ կարողացել է ձախողել 2020 թվականի համար Պուտինի կազմած բոլոր ծրագրերը», - նշել է հոդվածագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG