Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը տեսակապով մասնակցել է Վաշինգտոնի Ատլանտյան խորհրդի քննարկումներին:
Մնացականյանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղում հայերը պայքարում են միանգամից երեք հակառակորդների դեմ, դրանք են՝ Ադրբեջանը, Թուրքիան և միջազգային վարձկան ահաբեկիչները: Հայաստանի ԱԳ նախարարի փոխանցմամբ, հենց Թուրքիան է Ադրբեջանին հուշել հարցը պատերազմի միջոցով լուծելու գաղափարը: