Հարավային ուղղությամբ հայկական ուժերի հաջող գործողության արդյունքում ոչնչացվել է Ադրբեջանի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, 9 միավոր տեխնիկա, իսկ մի քանիսը` առգրավվել, փոխանցում է Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Նրա տեղեկացմամբ` գերեվարվել է ադրբեջանական զինուժի զինծառայող, որը այս պահին վիրահատվում է հայ ռազմաբժիշկների կողմից: