Մատչելիության հղումներ

Հովհաննիսյանի ներկայացմամբ` որոշ տեղերում դիվերսիոն խմբերը հետ են շպրտվել ելման բնագծեր


Համառ մարտեր են ընթանում նաև արևելյան ուղղությամբ, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Որոշ տեղերում թշնամու դիվերսիոն խմբերին հետ ենք շպրտում ելման բնագծեր», - գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։

Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն երկու անգամ համաձայնեցված մարդասիրական հրադադարը չի պահպանվում, ինչի համար կողմերը մեղադրում են միմյանց: Հայկական կողմը, այդուհանդերձ, քանիցս վերահաստատել է հրադադարը պահպանելու իր հանձնառությունը՝ շեշտելով, որ պատրաստ է հրադադարի ռեժիմի դիտարկման համաձայնեցված կարգավորումների կիրառմանը և վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրմանը, որոնցից ադրբեջանական կողմը խուսափում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG