Մատչելիության հղումներ

Ժոզեպ Բորելն ընդգծել է կրակը դադարեցնելու և բանակցային սեղանի շուրջ վերադառնալու անհրաժեշտությունը


Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ:

Նախագահի աշխատակազմի հաղորդմամբ՝ Արմեն Սարգսյանը անդրադարձել է սեպտեմբերի 27-ից սկսած՝ «Ադրբեջանի կողմից Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությամբ Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիային, ադրբեջանական զինուժի կողմից Արցախի բնակավայրերը, խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորելուն»։

Նախագահը նշել է, որ այս ամենը տեղի է ունենում Թուրքիայի ուղղակի և անմիջական ներգրավվածության պայմաններում, որն արտահայտվում է նաև նրա կողմից տարածաշրջան իսլամիստ զինյալ ահաբեկիչների ներմուծմամբ, ինչը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային և միջազգային կայունության ու անվտանգության համար:

Ժոզեպ Բորելը խորը մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների և ստեղծված իրավիճակի առնչությամբ: Նա ընդգծել է լարվածությունը լիցքաթափելու, կրակը դադարեցնելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու անհրաժեշտությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG