Մատչելիության հղումներ

Թուրքիան, ըստ Աքարի, պատրաստ է քննարկել Patriot համակարգերի ձեռքբերման հարցը


Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքար, արխիվ
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքար, արխիվ

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի խոսքով՝ Անկարան պատրաստ է քննարկել ամերիկյան արտադրության Patriot հրթիռազենիթային համակարգերի ձեռքբերման հարցը։ Աքարը հայտարարել է՝ դա տեղի կունենա, եթե «Վաշինգտոնը շահավետ պայմաններ առաջարկի»։

Թուրքիայի պաշտպանության նախարարն ասել է, թե Patriot համակարգերը կարող են ձեռք բերվել դրանց՝ «Թուրքիային փոխանցման համաձայնեցված գրաֆիկի և համատեղ արտադրության մասին պայմանավորվածությունների ձեռքբերման դեպքում»։

Անդրադառնալով ռուսական արտադրության C-400 համակարգերի՝ Անկարայի կողմից ձեռքբերմանը,Հուլուսի Աքարը նշել է, որ միայն Ռուսաստանն էր, որ պատշաճ կերպով արձագանքեց Թուրքիայի կարիքներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG