Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի համոզմամբ` Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև ուղղակի բանակցությունների անցկացման մասին խոսելը դեռ վաղ է։
«Իրավիճակն, ըստ իս, դեռ չի հասունացել։ Հակառակ կողմը շարունակում է ապակառուցողական մոտեցում ցուցաբերել», - TACC-ի փոխանցմամբ` հայտարարել է Բյուլբյուլօղլին՝ նշելով, սակայն, որ երկու երկրների ղեկավարների հանդիպում կազմակերպելու պաշտոնական հրավեր ստանալու դեպքում «այն պատշաճ կերպով կուսումնասիրվի»։