Կառավարության որոշմամբ ժամանակավոր արգելվել է Հայաստան թուրքական ծագման ապրանքների ներմուծումը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքէջը, որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի դեկտեմբերի 31-ից և գործում է վեց ամիս ժամկետով:
Ավելի վաղ Արցախում շարունակվող պատերազմի ֆոնին Հայաստանի կառավարությունն առաջարկել էր դեկտեմբերի 31-ից 6 ամսով արգելել թուրքական ծագման բոլոր տեսակի ապրանքների մուտքը Հայաստան։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գնահատմամբ՝ նույն որակի և տեսակի ապրանքներ կարող են ներմուծվել այլ երկրներից նաև Հայաստանում արտադրվել։
Հրապարակված առաջարկի պատճառն, ըստ կառավարության, Թուրքիայի բացահայտ աջակցությունն է Ադրբեջանին, հրահրող կոչերը, սպառազինության մատակարարումն ու վարձկան ահաբեկիչների տեղափոխումը հակամարտության գոտի։