Իրանում այսօր հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ստորաբաժանումների լայնածավալ զորավարժություններ են մեկնարկել։
Mehr գործակալության փոխանցմամբ` «Պետության երկնքի պաշտպաններ-99» կոչվող զորավարժություններն ընդգրկել են Իրանի տարածքի կեսից ավելին։
Զորախաղերը մեկնարկել են երկրի հյուսիսային սահմանների երկայնքով ընթացող հայ-ադրբեջանական պատերազմի ֆոնին, որի ընթացքում իրանական ՀՕՊ ուժերը պարբերաբար ոչնչացնում են երկրի օդային սահմանը խախտած անօդաչու թռչող սարքերը։
«Այսօր մեկնարկող զորավարժությունների գլխավոր նպատակը Իրանի ռազմավարական օբյեկտների պաշտպանությունն է», - հայտարարել է Իրանի ՀՕՊ ուժերի ներկայացուցիչ գեներալ Աբաս Ֆարաջփուրը։