Հակառակորդը հարավային ուղղությամբ՝ Խուդաֆերինի ջրամբար, մեծ կորուստներ կրելով նահանջում է, հայտնում է Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Զգուշացրել էինք՝ դժոխք եք մուտք գործում», - նշել է ՊՆ խոսնակը։
Հայաստանի և Ադրբեջանի միջև երկու անգամ համաձայնեցված մարդասիրական հրադադարը չի պահպանվում, կողմերը միմյանց են մեղադրում:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեկ կայացած քննարկման արդյունքում կարևորեց Ղարաբաղում կրակը դադարեցնելու ռեժիմի հսկողությունը: