Մատչելիության հղումներ

Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Բացի ԱԽ անդամներից, նիստին մասնակցել են նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ, պատգամավոր Արման Աբովյանը:

ԱԽ նիստը սկսվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի աղոթքով:

«Նիստի ընթացքում քննարկվել են ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու հակառակորդին հակազդելու ուղղությամբ իրականացվող քայլերը»,- հայտնում է կառավարության կայքը։

Ինչպես «Ազատությանը» փոխանցեց նիստին մասնակցած ԱԺ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, քննարկել են ստեղծված իրավիճակը, որից հետո կարծիքներ են փոխանակել։ Նիստը, ըստ Մարուքյանի, մոտ երկու ժամ է տևել։ Ընդդիմադիր պատգամավորը չցանկացավ փակ նիստից այլ մանրամասներ փոխանցել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG