Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կողմերին հորդորել է հարգել հրադադարի նոր համաձայնությունը


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ, արխիվ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ, արխիվ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է Հայաստանին ու Ադրբեջանին հարգել հրադադարի մասին նոր պայմանավորվածությունը և դադարեցնել հարձակումները բնակավայրերի ուղղությամբ։

«Խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների ողբերգական սպանությունները, որոնց մասին վերջին հաղորդումները ստացվեցին հոկտեմբերի 16-ին Գյանջայում տեղի ունեցած հարձակումից հետո, լիովին անընդունելի են, ինչպես և անկանոն հարձակումները այլ բնակավայրերի, այդ թվում՝ Ստեփանակերտի վրա», - երեկ հայտարարել է Անտոնիո Գուտերեշը։

«Երկու կողմն էլ պարտավոր են հետևել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին», - հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ ընդգծելով, որ կոչը փոխանցել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին՝ վերջին հեռախոսազրույցների ժամանակ։

XS
SM
MD
LG