Մատչելիության հղումներ

Գիշերը իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված, առավոտյան հրետակոծությունները վերսկսվել են


Պաշտպանության բանակի զինծառայողները շփման գծում, հոկտեմբեր, 2020թ.
Պաշտպանության բանակի զինծառայողները շփման գծում, հոկտեմբեր, 2020թ.

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում, ընդհանուր առմամբ, իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված, առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը:

«Առավոտյան, չնայած հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությանը, թշնամական ուժերը վերսկսել են հրետանային հրետակոծությունները հյուսիսային և հարավային ուղղություններում», - ասված է հաղորդագրությունում:

Պաշտպանության բանակի ստորաբաժանումները հակառակորդի կրակակետերը լռեցնելու համար դիմում են համարժեք գործողությունների՝ վերահսկողության տակ պահելով օպերատիվ իրադրությունը, փոխանցում է Արցախի ռազմական գերատեսչությունը:

Հիշեցնենք, Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն երկու անգամ համաձայնեցված մարդասիրական հրադադարը չի պահպանվում, ինչի համար կողմերը մեղադրում են միմյանց: Հայկական կողմը, այդուհանդերձ, քանիցս վերահաստատել է հրադադարը պահպանելու իր հանձնառությունը՝ շեշտելով, որ պատրաստ է հրադադարի ռեժիմի դիտարկման համաձայնեցված կարգավորումների կիրառմանը և վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրմանը, որոնցից ադրբեջանական կողմը խուսափում է:

XS
SM
MD
LG