Մատչելիության հղումներ

Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ


Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովը, Սերգեյ Լավրովը և Զոհրաբ Մնացականյանը, Մոսկվա, 10 հոկտեմբերի, 2020թ.
Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովը, Սերգեյ Լավրովը և Զոհրաբ Մնացականյանը, Մոսկվա, 10 հոկտեմբերի, 2020թ.

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր առանձին հեռախոսազրույցներ է ունեցել իր ադրբեջանցի և հայ պաշտոնակիցներ Ջեյհուն Բայրամովի և Զոհրաբ Մնացականյանի հետ:

ՌԴ ԱԳՆ մամուլի վարչության փոխանցմամբ, հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը:

Սերգեյ Լավրովը նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք պետությունների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարների Լեռնային Ղարաբաղի հարցով հոկտեմբերի 1-ի հայտարարությունների
շարունակական արդիականությունը:

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների զրույցներում ընդգծվել է հոկտեմբերի 10-ին երեք նախարարների ընդունած հայտարարության դրույթներին խստորեն հետևելու անհրաժեշտությունը:

Հաստատվել է խաղաղությունը շուտափույթ հաստատելու նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հիմնարար սկզբունքների վրա բովանդակային բանակցություններ սկսելու կարևորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG