Մատչելիության հղումներ

Ըստ Հեյկո Մաասի, առանց Ռուսաստանի ԼՂ-ում և այլ վայրերում ծագած հակամարտությունները հանգուցալուծել չի ստացվի


Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը հայտարարել է, որ չնայած առկա տարաձայնություններին, պաշտոնական Բեռլինը չի պատրաստվում դադարեցնել երկխոսությունը Ռուսաստանի հետ։

«Առանց Ռուսաստանի հնարավոր չի լինի կարգավորել հակամարտությունները ոչ միայն Լիբիայում, Սիրիայում և Ուկրաինայում, այլև Լեռնային Ղարաբաղում, Բելառուսում և Վենեսուելայում», - նախարարի խոսքերն է մեջբերում TACC գործակալությունը։

Հեյկո Մաասը նաև նշել է, որ Գերմանիան և Ռուսաստանը ակտիվորեն համագործակցում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում։ «Մեր բոլոր շփումների ընթացքում մենք պատերազմների դադարեցման ուղիներ ենք որոնում», - նշել է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG