Գիշերվա ընթացքում Արցախի և Ադրբեջանի հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է, հայտնում է Արցախի պաշտպանության բանակը:
«Լուսադեմին թշնամական ուժերը, հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել են հրթիռահրետանային հարվածները խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: Առավել ինտենսիվ հարվածներ են հասցվել Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքներին», - ասված է հաղորդագրությունում:
«ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակը լռեցնելու ուղղությամբ դիմել են համարժեք գործողությունների: Ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո», - հաղորդում է Պաշտպանության բանակը: