Մատչելիության հղումներ

Փաշինյանը հանդիպել է պահեստազորայիններին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարության զորամասերից մեկն ու հանդիպել առաջնագիծ ուղևորվող պահեստազորայիններին:

«Այսօր մենք գտնվում ենք մի այնպիսի իրավիճակում, որ մեզնից յուրաքանչյուրը պետք է մոռանա իր նախորդ՝ քաղաքացիական կարգավիճակը, և մենք ամբողջ ազգով պետք է զինվորագրվենք հայրենիքի պաշտպանության գործին:

Դուք գնում եք այնտեղ՝ ձեր ննջարանները պաշտպանելու, ձեր ննջարանների մուտքերը պաշտպանելու, ձեր շքամուտքերը պաշտպանելու, ձեր շենքերը պաշտպանելու, ձեր բակերը պաշտպանելու», - ասել է նա իր ելույթում, փոխանցում է կառավարության մամուլի ծառայությունը:

Վարչապետն ընդգծել է` հայկական կողմն աշխարհում ունի բարեկամներ, բայց այդ բարեկամները «մեր փոխարեն չեն որոշելու». - «Բայց ես ուզում եմ ասել, որ այդ բարեկամները, աշխարհի մեր բարեկամները կպաշտպանեն մեր ընտրությունը: Եթե մենք որոշենք պարտվել՝ նրանք կպաշտպանեն պարտվելու մեր ընտրությունը: Եթե մենք որոշենք հաղթել՝ նրանք կպաշտպանեն հաղթելու մեր որոշումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG