Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել 2 հայ ռազմագերիների կյանքի ու առողջության իրավունքը, հայտնում է Զեյնալյանը


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարեց Ադրբեջանում գերեվարված երկու հայ զինծառայողների դիմումատուների պահանջը՝ պարտավորեցնելով Ադրբեջանի կառավարությունը ապահովել Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի կյանքի անձեռնմխելիությունը և նրանց առողջության իրավունքը, հայտնում է իրավապաշտպան Արտակ Զեյլանյանը:

Միևնույն ժամանակ, ըստ նրա, դատարանը պահանջել է Ադրբեջանից մինչև հոկտեմբերի 22-ը Եվրոպական դատարանին ներկայացնել տեղեկություններ վերջիններիս որպիսության և առողջական վիճակի վերաբերյալ։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում նշված զինծառայողների շահերը ներկայացնում են փաստաբան Սիրանուշ Սահակյանը և իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։ Վերջինս հիշեցրել է, որ գերեվարված երկու զինծառայողների անունից հրատապ միջոց կիրառելու մասին դիմում էր ներկայացվել ՄԻԵԴ:

«Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների վերաբերյալ բացահայտված դրվագները՝ կրկին անգամ դիմում էր ներկայացվել Եվրոպական դատարանին և ներկայացվել էին Ադրբեջանի զինված ուժերի ներգրավվածությամբ ռազմագերիների նկատմամբ պատերազմական հանցագործություններ կատարելու վերաբերյալ ապացույցներ», - նշել է Զեյնալյանը։

Օրերս հայտնի դարձավ, որ հայ երկու զինծառայողներ Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիջյանյանը գտնվում են ադրբեջանական գերության մեջ։

XS
SM
MD
LG