Մատչելիության հղումներ

Հարավային ուղղությամբ մինչև այժմ ընթանում են դժվար ու ծանր մարտեր, հաղորդում է Հովհաննիսյանը


Ադրբեջանական զինված ուժերը երկար հրետակոծությունից հետո և հյուսիսային, և հարավային ուղղությամբ անցել են լայնածավալ հարձակման, այսօր քիչ առաջ հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Առնվազն 2 կատաղի գրոհներից հետո հյուսիսային ուղղությամբ մեր զինված ուժերին հաջողվել է հետ շպրտել ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիներին, ահաբեկիչներին և այլ խմբավորումներին, որոնց չի հաջողվել ոչ մի դիրք, ոչ մի բարձունք գրավել: Հարավային ուղղությամբ մինչև այժմ ընթանում են դժվար ու ծանր մարտեր», - նշեց նա:

Արծրուն Հովհաննիսյանը նաև ասաց, որ Հադրութում իրավիճակը չի փոխվել:

Ադրբեջանական կողմը, նշենք, մի քանի օր շարունակ հայտարարում է, թե հայկական կողմն է խախտում հրադադարի ռեժիմը, ինչպես նաև հաղորդում, թե «գրավված է» Հադրութը:

XS
SM
MD
LG