Մատչելիության հղումներ

Երևանյան թատրոնները՝ արցախցի երեխաներին


Այս օրերին պատերազմի բովով անցած արցախցի երեխաները հյուրընկալվում են մայրաքաղաքի տարբեր մշակութային հաստատություններում, այդ թվում թատրոններում, որոնք նրանց գեղեցիկ, մանկական բեմադրություններ են ներկայացնում:

Այս օրերին պատերազմի բովով անցած արցախցի երեխաները հյուրընկալվում են մայրաքաղաքի տարբեր մշակութային հաստատություններում, այդ թվում թատրոններում, որոնք նրանց գեղեցիկ, մանկական բեմադրություններ են ներկայացնում:

Առաջիկա շաբաթ և կիրակի օրերին ևս Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը և Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կհյուրընկալեն արցախցի երեխաներին:

Սունդուկյանի թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի խոսքով, իրենք վաղը կներկայցնեն «Սառցե սիրտը» չափազանց գունեղ, հրաշալի ներկայացումը․ - «Այն, ինչ այսօր կատարվում է իրականում, իրական հողի վրա, մենք չէինք ուզի, որ երեխաները շատ այդ ոլորտի մեջ լինեն։ Նրանք մեղավոր չեն, նրանք այս բացասական էներգիան զգալու համար չեն։ Մենք պետք է փորձենք նրանց փոքր-ինչ կտրել իրականությունից և այդ հեքիաթը իսկապես պարգևել երեխաներին։ Թող մի պահ ժամանակը նրանց համար կանգ առնի, և տեղափոխվեն հեքիաթի աշխարը։ Ասեմ, որ մենք նաև օրեր առաջ ընդունեցինք Արցախից եկած մի խումբ երեխաների և նրանց հետ ունեցանք շրջայց թատրոնում։ Միասին շատ լավ ժամանակ անցկացրեցինք։ Այս ներկայացումից հետո պլանավորում ենք այլ ներկայացումներ»։

Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Հարությունյանի համոզմամբ, մանկական թատերական ներկայացումները կարող են փոքր-ինչ ամոքել արցախցի մանուկների հոգեվիճակը․ - «Երևի դա այն չնչին բանն էր, որ կարող էինք անել Արցախից եկած երեխաների համար, որոնց համար անժամկետ արձակուրդներ ստեղծվեցին։ Մեր պարտքն էր, մեր առաքելությունը իրենց մի փոքր հեքիաթի մեջ պահելու․․․ Դա էր երևի այն միտումը, որ երեխաների համար արագ կազմակերպվեցին ներկայացումներ։ Եվ երեխաների ժպիտը, ծիծաղը, գոնե մի ժամով անհոգ լինելը շատ կարևոր է բոլորիս համար։ Ամեն մեկս պիտի մեր տեղում փորձենք ինչ-որ բան անել։ Եվ հիմա մեր ուժերի մեջ է այ դա՝ այդ ներկայացումները խաղաղ և մի փոքր թեթևացնել մեր երեխաների հոգեվիճակը։ Մենք շարունակելու ենք, այս կիրակի օրը նույնպես խաղալու ենք ներկայացում՝ «Բժիշկ Այբոլիտ»։ Հիմա քովիդի պատճառով այն ներկայացումները, որ մենք պիտի Երևանից դուրս խաղայինք, մի փոքր հիմա մշակման փուլում են, բայց ես կարծում եմ, որ էլի ներկայացումներ կլինեն։ Ես ուզում եմ, ես երազում եմ՝ Աստված տա, որ բոլոր երեխաները Հայաստանի, Արցախի միշտ ժպտան․ միշտ անհոգ լինեն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG