Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1465-ով, բուժվածներինը՝ 422-ով, գրանցվել է մահվան ևս 10 դեպք


Բուժաշխատողներ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, արխիվ
Բուժաշխատողներ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, արխիվ

COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 13 հազար 919 մարդ:

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1465-ով՝ հասնելով 61 հազար 460-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 10 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 422-ով և հասել 47 հազար 541-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 4005 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 340 հազար 116-ի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հաղորդում է. - «Պացիենտները եղել են 60 (տղամարդ), 76 (տղամարդ), 83 (կին), 68 (տղամարդ), 86 (տղամարդ), 86 (կին), 93 (կին), 73 (կին), 60 (տղամարդ) և 73 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»։

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1056-ի, ևս 314 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 13 հազար 919 մարդ:

XS
SM
MD
LG