Մատչելիության հղումներ

Գիշերը Ստեփանակերտում համեմատաբար հանգիստ էր


Երկօրյա խաղաղությունից հետո երեկ Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվել է
Երկօրյա խաղաղությունից հետո երեկ Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվել է

Գիշերը Ստեփանակերտում համեմատաբար հանգիստ էր, քաղաքը հրետակոծության, հրթիռակոծության չի ենթարկվել:

Նախօրեին, սակայն, ժամը 16-ից հետո, Արցախի մայրաքաղաքը նորից հրթիռների թիրախ էր դարձել, և քաղաքի կենտրոնում, քաղաքացիական հաստատություններից մեկի մոտ «Սմերչ»-ի հրթիռ էր պայթել, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:

Երեկ երեկոյան նաև կասետային ռումբի պայթյունից խաղաղ բնակիչ է մահացել Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղում՝ մեքենան մոխրացել է, վարորդը՝ մահացել:

Սեպտեմբերի 27-ին պատերազմական գործողությունների մեկնարկից հետո Արցախում զոհված խաղաղ բնակիչների թիվն արդեն գերազանցում է երեք տասնյակը:

Այսօր առավոտյան ևս Ստեփանակերտում հանգիստ է: Վերջին օրերին նաև մի քիչ ակտիվացած էր մարդկանց տեղաշարժը քաղաքում, ավելի շատ էին մարդիկ դուրս գալիս: Ճիշտ է, դեռ խանութներ առանձնապես չեն գործում, բայց, ամեն դեպքում, վերջին օրերի խաղաղությունը Ստեփանակերտի բնակիչներին մի քիչ հուսադրել էր, որ կարելի է նաև նկուղներից դուրս գալ:

Բայց երեկ կեսօրից հետո ամեն ինչ փոխվեց, և մարդիկ վերադարձան ապաստարաններ:

XS
SM
MD
LG